«Խոշոր շահում» Նուբարաշեն ՔԿՀ-ում

Մարատ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ ԱՆ Նուբարաշեն ՔԿՀ-ում պատիժը կրելու ընթացքում 2012թ. հունիս ամսին չարաշահելով Աշոտ Մանուկյանի վստահությունը, իր ծանոթուհի Լորա Մուրադյանի օժանդակությամբ, խաբեությամբ տիրացել է վերջինիս պատկանող առանձնապես խոշոր չափերի` 5միլիոն դրամ արժողության ավտոմեքենային: Բացի դա չարաշահելով Աստղիկ Այվազյանի վստահությունը, խաբեությամբ տիրացել է վերջինիս խոշոր չափերի` 2 միլիոն 20հազար 200 դրամ գումարին:

Մեղադրանք է առաջադրվել նաև Լորա Մուրադյանին, այն բանի համար, որ նա 2012թ. հունիս ամսին Մարատ Սարգսյանին օժանդակելով, խաբեությամբ տիրացել է ԱշոտՄանուկյանին պատկանող առանձնապես խոշոր չափերի` 5 միլիոն դրամ արժողության ավտոմեքենային:
Ինչպես հաղորդում է Դատական տեղեկատվական համակարգը, Լորա Մուրադյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված, իսկ լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարությանօրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել