Վարչապետ Տիգրան Սարգսյանը աշխատանքային խումբ ստեղծելու եվ պետական բնակարանային ֆոնդը հաշվառելու մասին որոշում է ընդունել:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջներով`
1. Պետական բնակարանային ֆոնդի ուսումնասիրություն իրականացնելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել խմբի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբին` քառամսյա ժամկետում ՝
1) առանձնացնել պետական կառավարման մարմինների առաջարկությունների հիմքով՝ պետական բնակարանային ֆոնդի հաշվառման բազայում ընդգրկված և պետական սեփականություն հանդիսացող (չսեփականաշնորհվող) բնակելի ֆոնդը.
2) ապահովել առանձնացված բնակելի ֆոնդի ուսումնասիրությունը և ներկայացնել առաջարկություններ դրանց հետագա կառավարման վերաբերյալ»,- ասվում է որոշման մեջ:
Իրավաբան.net