Սամվել Նազարյանը՝ «Երևանի ավտոբուս» ՓԲ ընկերության տնօրենի ժ/պ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ապրիլի 4-ին որոշում է ստորագրել, որով Սամվել Նազարյանին՝ 2024 թվականի ապրիլի 8-ից նշանակել է «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։

«Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ ենթակետով, «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության 8.1-ին կետով և հիմք ընդունելով Սամվել Նազարյանի դիմումը՝

1. Սամվել Ալբերտի Նազարյանին՝ 2024 թվականի ապրիլի 8-ից նշանակել «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, մինչև սահմանված կարգով մրցույթում հաղթող ճանաչվելը»,-նշված է որոշման մեջ:

Ավելի վաղ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը հայտարարություն էր տարածել ու հայտնել, որ հրաժարականի դիմում է ներկայացրել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել