Այսօր ԱԺ-ում քննարկվեց Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի նշված պաշտոնում վերընտրվելու հարցը: Նիստի ընթացքում ելույթներով հանդես եկան ԱԺ պատգամավորները, վերջիններս իրենց հարցերն ուղղեցին ՎՊ նախագահին: Ինչպես նաև եզրափակիչ խոսքով հանդես եկավ Իշխան Զաքարյանը: Վերջինիս թեկնածության քվեարկությունը տեղի կունենա վաղը փակ քվեարկությամբ:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում առաջարկել էր Իշխան Զաքարյանի թեկնածությունը:
Իրավաբան.net