Ապրիլի 4-ին, ժամը 23։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր-Սարդարապատ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա, կան արգելափակված քաղաքացիներ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Արմավիր-Սարդարապատ ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել է երկու VAZ մակնիշի ավտոմեքենա։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենաներից մեկից տեղի ուժերով դուրս են բերել 1 դի:
Փրկարարներն ավտոմեքենաներից դուրս են բերել ևս 2 դի և 2 տուժածի, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: Տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

