Հայաստանի Հանրապետությունում նորածինների ծնողները ազատ են իրենց երեխայի անվանակոչման հարցում: Օրենքն այդ տեսանկյունից որևէ սահմանափակում չի դնում, բայց ժամանակակից աշխարհում կան այնպիսի անուններ, որոնք շատ արտասովոր են իրենց հնչողությամբ: Կան այնպիսի երկրներ, որտեղ կան անունների որոշակի ցանկ, որոնցով արգելվում է անվանակոչել երեխաներին:
Օրինակ` 2011-ին Նոր Զելանդիայում հրապարակվեց 102 արտասովոր անուններ պարունակող ցանկը: Այդ անուններով արգելված էր անվանակոչել նորածիններին: Ցանկում ընդգրկված անուններից էին Հիտլեր, Լյուցիֆեր, Մեսիա, ինչպես նաև այն անունները, որոնք մեկ տառից էին բաղկացած: