Քաղաքացիները կարող են տեղեկություն ստանալ.
- պետական կառավարման մարմիններից,
- տեղական ինքնակառավարման մարմիններից,
- պետական հիմնարկներից,
- պետական եւ տեղական բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպություններից,
- հանրային նշանակության կազմակերպություններից,
- պաշտոնատար անձանցից:
Յուրաքանչյուր մարմնում տեղեկություն տալու պարտավորությունը դրված է տեղեկատվության ազատության համար պատասխանատու անձի վրա, որն էլ եւ պարտավոր է ժամանակին ընթացք տալ տեղեկություն ստանալու հարցումներին:
Հանրային նշանակության կազմակերպություններն են շուկայում մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող ընկերությունները (օրինակ «Հայաստանի էլեկտրացանցերը», «Հայռուսգազարդը»), ինչպես նաև առողջապահության « սպորտի, կրթության, մշակույթի, սոցիալական ապահովության, առեւտրի, տրանսպորտի եւ կապի, կոմունալ ոլորտներում հանրությանը ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպությունները (օրինակ, մասնավոր բուհերը, դպրոցները, հիվանդանոցները եւ այլն):