Օրենսդրությամբ սահմանվում է տեղեկություն ստանալու իրավունքի պաշտպանության երեք եղանակ՝
- վերանայում վերադասության կարգով,
- բողոքարկում մարդու իրավունքների պաշտպանին,
- բողոքարկում դատական կարգով:
Տեղեկություն ստանալու մերժումը կարելի է բողոքարկել խախտումը թույլ տված մարմնի վերադասին: Եթե վերադասը ուժի մեջ է թողնում մերժումը, քաղաքացին, որպես հաջորդ քայլ, կարող է դիմել մարդու իրավունքների պաշտպանին կամ ուղղակի դատարան:
Նշենք նաև, որ մարմիններին կարելի է դիմել նաև առանց վերադասության կարգով բողոքարկելու:
Կարելի է նաև դիմել այն հասարակական կազմակերպություններին, որոնք տրամադրում են իրավաբանական խորհրդատվություն, մասնավորապես, ինֆորմացիայի ազատության կենտրոնի իրավաբանական ծառայություն: