Արդյո՞ք կատարողական վարույթում կարող է ներգրավվել փորձագետ

Կատարողական գործողությունների ընթացքում ծագող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման համար հարկադիր կատարողն իրավունք ունի նշանակել փորձագետ (փորձագետներ):

Փորձագետ նշանակելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում:

Փորձագետը տալիս է գրավոր եզրակացություն:

Փորձագետը վարձատրվում է կատարողական վարույթի ծախսերի հաշվին:

Փորձագետի անաչառության վերաբերյալ կասկած հարուցող հանգամանքների առկայության դեպքում պահանջատերը կամ պարտապանն իրավունք ունի բացարկ հայտնել:

Փորձագետին բացարկ հայտնելու հարցը լուծում է հարկադիր կատարողը:

Փորձագետին բացարկ հայտնելու դիմումի քննության արդյունքներով հարկադիր կատարողը կայացնում է որոշում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել