Գողության փորձ բանկոմատից

Նոյեմբերի 8-ին, ժամը 07.25-ին, մի հիմնարկության աշխատակցից ոստիկանության Արաբկիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ իրենց տարածքում տեղադրված բանկոմատից գողություն է կատարվել: 
Ոստիկանները պարզել են, որ նոյեմբերի 7-ի ժամը 23.00-ից մինչև նոյեմբերի 8-ի ժամը 06.30-ն ընկած ժամանակահատվածում տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրելով Գրիբոյեդովի փողոցի թիվ 25 հասցեում գտնվող բանկոմատը` փորձել են գումար գողանալ:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած հետագա միջոցառումներով պարզվել է, որ բանկոմատից գողության փորձը կատարել են 1981 թ. ծնված Արսեն Կ.-ն և 1986 թ. ծնված Ռաֆայել Մ.-ն: Արսեն Կ.-ն ձերբակալված է:

Ձեռնարկվում են միջոցառումներ նրա հանցակից Ռաֆայել Մ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել