«Տեղեկացրել ենք՝ եղբայր, շնորհակալություն, օգնեցիր․ ՀՀ-ն այլևս այդ օգնության կարիքը չունի»․ Ալեն Սիմոնյանը՝ «Զվարթնոց» օդանավակայանից ՌԴ սահմանապահների դուրսբերման մասին

«Զվարթնոց» օդանավակայանից ՌԴ սահմանապահների դուրսբերման հարցը լուծված է, Երևանն ու Մոսկվան այդ հարցն այլևս չեն քննարկում։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Հայաստանի համար դա արդեն որոշված թեմա է, չեմ կարծում, որ այստեղ քննարկում կա։ Փորձ է արվում, այս գործընթացը ներկայացնել իբրև միջպետական պայմանագրի խախտում։ Սա եղել է միջգերատեսչական համաձայնություն, որի նպատակը եղել է այդ տարածքում օգնել հայ սահմանապահներին, թեթևացնել նրանց բեռը։ Այլևս այդ բեռը թեթևացնելու կարիք չկա։ Մենք տեղեկացրել ենք՝ շնորհակալ ենք, օգնեցիք, բայց հիմա այդ օգնության կարիքը չունենք», – հավելեց Սիմոնյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել