ՀՀ-ում խմելու ջրի կորուստը կազմում է 63%, որը սարսափելի մեծ թիվ է. Սանոսյան

Հանրապետությունում խմելու ջրի կորուստը կազմում է 63 տոկոս, որը սարսափելի մեծ թիվ է, բայց 2018թ.-ին 79 տոկոս էր. ԱԺ-ում Կառավարության 5-ամյա ծրագրի 2023թ.-ի կատարողականի զեկույցին հայտարարեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։

«Այսինքն՝ իրականում ինչքան էլ 63 թիվը սարսափելի է, 79-ը, կարծում եմ՝ ավելի սարսափելի է, և այս թվերը ցույց են տալիս, որ ոլորտում աշխատանք կա, նվազում կա, այլ բան է, որ կուզեինք ավելի նվազեցնել այս կորուստները»,-ասաց նա։

Նախարարը նշեց, որ ոռոգման ջրի պատկերը մի քիչ ավելի մեղմ է՝ 44-48 տոկոս է՝ 2018-ի 46-ի համեմատ։

«Այստեղ հիմնական խնդիրը մնում են դաշտամիջյան առուները։ Խոշոր մայր առուներում ջրի կորուստը 19 տոկոս է, դաշտամիջյան հատվածներում է կորուստը մեծ»,-ասաց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել