Նոյեմբերի 4-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի օպերատիվ կառավարման կենտրոն Երևան քաղաքի բնակիչ ԿարոԵղնուկյանից ահազանգ է ստացվել, որ Թումանյան-Կողբացի փողոցների խաչմերուկում իրեն հետևում են «Ֆոլքսվագեն» մակնիշի 10 VS 100 պետհամարանիշի և «Հոնդա» մակնիշի 10 ՍՕ 010 պետհամարանիշի ավտոմեքենաներով, իսկ ինքը վարում է սև գույնի «Ֆորդֆյուժն», 34 VO 758 պետհամարանիշի ավտոմեքենա:
Ոստիկանության ՊՊԾ գնդի ծառայողները ցուցումի համաձայն անմիջապես մեկնել են Կողբացի-Բյուզանդ փողոցների խաչմերուկ, որտեղ նրանց է մոտեցել մի քաղաքացի, ներկայացել որպես Կարո Եղնուկյան և հայտնել ահազանգով տեղեկացրածը: Ոստիկանությանծառայողները շրջագայել են նշված տարածքում, սակայն նման մակնիշի ու պետհամարանիշի ավտոմեքենաներ չեն հայտնաբերել:Ոստիկանները Եղնուկյանին հրավիրել են ոստիկանության Կենտրոնական բաժին, բայց նա հրաժարվել է՝ հայտարարելով, որ բաժնումիր տվյալները կան:
Ոստիկանության Կենտրոնական բաժնից հեռախոսակապ է հաստատվել Եղնուկյանի հետ, նրան կրկին հրավիրել են բաժին՝ իրահազանգի վերաբերյալ բացատրություն տալու, բայց նա հրաժարվել է: Եղնուկյանի հետ ևս մի քանի անգամ հեռախոսակապ էհաստատվել նույն նպատակով, բայց նա կտրականապես հրաժարվել է ներկայանալ ոստիկանություն՝ տարբերպատճառաբանություններով (ժամանակ չունի, հոգնած է, դեռ չի ընթրել և այլն):
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ Եղնուկյանի նշած համարանիշերով «Ֆոլքսվագեն» և «Հոնդա» մակնիշիավտոմեքենաներ գոյություն չունեն: Հայտնաբերվել և ոստիկանության Կենտրոնական բաժին են հրավիրվել այդ պետհամարանիշերովավտոմեքենաների վարորդները իրենց «Լեքսուս» և «Նիվա» ավտոմեքենաներով: Նրանք բացատրություն են տվել այն մասին, որ իրենցմեքենաները նշված օրը կայանված են եղել և չեն շահագործվել Կենտրոնի վարչական տարածքում ոչ իրենց, ոչ ուրիշ անձանց կողմից:
Քանի որ ձեռնարկված միջոցառումներով Կ. Եղնուկյանի ահազանգում նշված փաստերը չեն հիմնավորվել, ստեղծված նյութերը կցվելեն ի շարք:
Իրավաբան.net