Ապարանում քննչական բաժին է ձևավորվել

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են՝  Արգիշտի Քյարամյանի հրամանով Արագածոտնի մարզային քննչական վարչության կազմում ձևավորվել է նոր՝ Ապարանի քննչական բաժին:

«Նշված ստորաբաժանման ստեղծումը պայմանավորված է քննվող քրեական վարույթներով նախաքննության արդյունավետության բարձրացման, տարածաշրջանի ազգաբնակչության համար նախաքննական մարմնի հասանելիության ապահովման, ինչպես նաև՝ աշխատանքներն ավելի պատշաճ և բարձր մակարդակով կազմակերպելու անհրաժեշտությամբ:

ՀՀ քննչական կոմիտեի նոր ստորաբաժանումը կտեղակայվի քաղաք Ապարան, Գայի 9 հասցեում»,- նշված է հաղորդագրությունում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել