Որոշվել են Երկրի վրա օդի որակի համար լավագույն վայրերը. Լևոն Ազիզյան

Շվեցարական տեխնոլոգիական IQAir ընկերությունը իրականացրել է 2023 թվականի օդի որակի տվյալների գլոբալ ամփոփում։ Այս մասին հայտնել է Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։

«Պարզվել է, որ օդի որակի համաշխարհային չափանիշներին համապատասխանում են ընդամենը 7 երկիր և 3 տարածք։ Արդյունքները հրապարակվել են ընկերության կայքում, որտեղ ներկայացված է նաև ինտերակտիվ քարտեզ։

Ամփոփվել են օդի որակի տվյալները PM2.5 -ի մասով 7812 քաղաքներից, որոնք ընդգրկում են 134 երկրներ, տարածաշրջաններ և տարածքներ: Զեկույցի ստեղծման համար օգտագործված տվյալները հավաքագրվել են օդի որակի մոնիտորինգի ավելի քան 30000 կայաններից: Դրանք պատկանում են հետազոտական ​​կենտրոններին, պետական ​​կառույցներին, համալսարաններին և այլ հաստատություններին ու կազմակերպություններին:

Մարդիկ մաքուր օդ են շնչում Իսլանդիայում, Գրենադայում, Բերմուդիայում, Նոր Զելանդիայում, Ավստրալիայում, Էստոնիայում, Ֆինլանդիայում, Պուերտո Ռիկոյում, Ֆրանսիական Պոլինեզիայում և Մավրիկիում:

Ամենավատ ցուցանիշները Հարավային Ասիայի երկրներում են։ Օդի մաքրության առումով Բանգլադեշը ճանաչվել է ամենակեղտոտ երկիրը։ Պակիստանն ու Հնդկաստանը նույնպես վատ արդյունքներ են ցույց տվել։

Ինտերակտիվ քարտեզին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://www.iqair.com/in-en/world-air-quality-report»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել