Ցնցված ենք Մոսկվայում տեղի ունեցած անմարդկային ահաբեկչության մասին սարսափելի լուրերից, նշված է ՀՀ արտգործնախարարության X-ի միկրոբլոգում։
«Խորապես սգում ենք անմեղ մարդկանց կորուստը և շուտափույթ ապաքինում մաղթում բոլոր վիրավորներին և տուժածներին»,-նշված է գրառման մեջ։
Հիշեցնենք՝ Կրասնոգորսկում անհայտ անձինք կրակ են բացել «Կրոկուս Սիթի Հոլ»-ում։ Այդ պահին այնտեղ պետք է սկսվեր «Պիկնիկ» խմբի համերգը։ Վլադիմիր Պուտինն ահաբեկչության մասին տեղեկացվել է տեղի ունեցածի «առաջին րոպեներին», և նա անընդհատ տեղեկատվություն է ստանում համապատասխան բոլոր ծառայությունների միջոցով, ասել է Պեսկովը։ Նրա խոսքով՝ Պուտինը տվել է «բոլոր անհրաժեշտ հրահանգները»։