Ջաջուռի, Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Մ-2 ավտոճանապարհից դեպի Ջերմուկ քաղաք տանող ճանապարհահատվածը տեղի ունեցած քարաթափման պատճառով երկկողմանի փակ է։

Ջաջուռի, Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար, իսկ Սպիտակի և Ստեփանավանի ոլորանները՝ կցորդիչով բեռնատարների համար:

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Շիրակի մարզում, Արագածի տարածաշրջանում, Գորայք-«Զանգեր» ավտոճանապարհին, Սևան, Գավառ, Դիլիջան, Վանաձոր, Ստեփանավան, Տաշիր, Սպիտակ քաղաքներում տեղում է ձյուն:

Աշոցքի և Արագածի (մառախուղ է) տարածաշրջաններում բուք է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել