Կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Աշոտ Ղումաշյանին պատկանող պանրի արտադրամասում և պարզել, որ այն գործում է սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով (Լոռու մարզ, գ. Անտառաշեն)։

Մասնավորապես՝

  • արտադրական շինության կառուցվածքն ու դասավորվածությունը չեն ապահովել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձև հոսքերը բացառող տեխնոլոգիական գործառույթների հոսքայնության հնարավորությունը,
  • արտադրության գործընթացում օգտագործվող սարքավորումները և գույքը, մասնավորապես՝ կաթի ընդունման ավազանը, պաստերիզատորը, պանրի աղաջրային ավազանները և պանրի ձևավորման համար նախատեսված սեղանը չեն պահվել մաքուր և նորոգ վիճակում, ենթարկված են եղել կոռոզիայի,
  • արտադրամասում տարանջատված չեն եղել հումքի ընդունման, պահման, տեխնալոգիական գործընթացի իրականացման և պատրաստի արտադրանքի փաթեթավորման և պահման տարածքները, բոլոր գործընթացներն իրականացվել են մեկ տարածքում,
  • պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից, առկա են եղել բորբոսի հետքեր, առաստաղը չի պահվել մաքուր և նորոգ վիճակում, ինչը նպաստել է կեղտի կուտակմանը և խոնավության խտացմանը,
  • մուտքի դուռը բացվել է դեպի արտադրամաս։

Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել