Վթարային ջրանջատում Երևանում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 22-ին ժամը 15:30-18:00-ն կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի Ա.Խաչատրյան 1-20 շենքերի, Կոմիտաս 11-19, 21/2 կենտ համարի շենքերի, Վահր.Փափազյան 21-27/1 շենքերի, Վ.Վաղարշյան 8/1-26 շենքերի, Հակոբյան 4-12 շենքերի, Հակոբյանի Նրբ., Վ.Այգեկցու, Մանուշյան, Հ.Էմին, Թավրիզյան փողոցների ջրամատակարարումը:

Մարտի 22-ին ժամը 14:30-20:00-ն կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սվաճյան, Օհանով 1-60 շենքերի, 2-58/2 տների, Զ.Անդրանիկ Թաղ. 1-60 շենքերի, 1-58-3 տների ջրամատակարարումը:

Մարտի 22-ին ժամը 10:00-20:00-ն կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի  Հր.Քոչարի 1-25/1 շենքերի, Կիեվյան 2 Նրբ., Կիևյան, Օրբելի, Ավետ Ավետիսյան, Վ.Համբարձումյան, Սոսե, Սունդուկյան, Աղբյուր Սերոբ, Սևոստոպոլյան փողոցների, Բարբյուս 63-67 կենտ համարի շենքերի, Գյուլբենկյան 1-2/1 շենքերի, Մարշալ Բաղրամյան 58, 60-85/4 շենքերի, Մարշալ Բաղրամյան 2 նրբանցքի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել