Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանն անդրադարձել է Նարեկ Սամսոնյանի ձերբակալմանը։
Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հաշվի առնելով բանավոր հարցումների առատությունը՝ այս պահին հարկ եմ համարում տեղեկացնել ընդամենը, որ Ն․ Ս․-ն ձերբակալվել է ՀՀ քննչական կոմկտեում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով) հատկանիշներով քննվող քրեական վարույթի շրջանակներում։
Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն հանդես կգա հաղորդագրությամբ»։
Ավելի վաղ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնել էր, որ ձերբակալել են Նարեկ Սամսոնյանին։