Ա. Խ․-ն մեղադրվում է Քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 2րդ մասի 2-րդ կետով, այն է՝ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը 16 տարին չլրացած անձի նկատմամբ՝ մերձավոր ազգականի կամ զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից։
Գործը դատարան է ստացվել մարտի 19-ին։ Այն մակագրվել է դատավոր Արթուր Ադամյանին։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ մեղադրյալն, իմանալով Թ․ Խ․-ի՝ 16 տարին լրացած չլինելու հանգամանքը, փաստացի ամուսնացել է վերջինիս հետ և այդ պահից սկսած իրենց համատեղ բնակության վայրում՝ սեռական հարաբերություններ է ունեցել Թ․ Խ․-ի հետ, ինչի արդյունքում վերջինս հղիացել է։
Խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
Մեղադրյալին սպառնում է ազատազրկում` 1-3 տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկում՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ երկուսից հինգ տարի ժամկետով:
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: