4 զոհ․ Երևան-Արմավիր ճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ի վերաբերյալ նախաքննություն է կատարվում

Մարտի 19-ին, ժամը 12.50-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 23-րդ կմ-ին իրար են բախվել «Լեքսուս» և «ՎԱԶ-21723» մակնիշի մեքենաներ: «ՎԱԶ-21723»-ի երեք ուղևորները՝ 38-ամյա Զոհրաբ Գասպարյանը, 34-ամյա Իշխան Արսենյանը և 37-ամյա Խաչատուր Մարգարյանը, տեղում մահացել են: Վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ «ՎԱԶ-21723»-ի վարորդը՝ 33-ամյա Տիգրան Մարգարյանը, մահացել է:

Կատարվում է նախաքննություն:

Նշենք՝ երեկ Փրկարար ծառայությունը հայտնել էր 3 զոհի մասին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել