Ձերբակալվել է կալանավորված անձին տեսակցության եկած քաղաքացին․ ՔԿԾ

ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները, իրացնելով նույն բաժնում ստացված տեղեկությունները, Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողների հետ համատեղ մարտի 19-ին՝ ժամը 13։15-ի սահմաններում, խուզարկության են ենթարկել կալանավորված անձի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացի ԷՎ-ին։

Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայությունից։

Արդյունքում՝ վերջինիս ներքնաշորի միջից հայտնաբերվել է փաթեթ, որում առկա են եղել ընդհանուր 3,51 գրամ քաշով, մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, առանձնացված բուսական զանգվածներ։   

Քաղաքացի ԷՎ-ն ձերբակալվել է օպերատիվ ծառայողների կողմից և հայտնաբերվածի հետ միասին ներկայացվել ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վաչության Վաղարշապատի քննչական բաժին։ 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել