Բոլոր պարեկներին հրահանգեք, որ իրենք էլ ամրակապվեն․ Արսեն Թորոսյան

Հարգելիներս, արդեն գրեթե 8 ամիս է խնդրում ու առաջարկում եմ ձեզ, որպեսզի կոնկրետ օր սահմանեք, ինչպես դա արվեց կողային ապակիների լուսաթափանցելիության դեպքում և զգուշացնեք, որ այդ օրվանից հետո «ներում» չի լինելու:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը։

«Վարորդների և ուղևորների ճնշող մեծամասնությունը այդ օրվանից սկսած չի խախտելու ամրակապման կանոնները:

Նաև բոլոր պարեկներին հրահանգեք, որ իրենք էլ ամրակապվեն և օրինակ ծառայեն մյուս վարորդների համար: Մինչև հենց ոստիկանները չհավատան իրենց գործի կարևորությանը և իրենք առաջինը չպահպանեն օրենքը, մյուսներից դա պահանջելը չի ստացվելու»,-նշել է նա:

Հիշեցնենք, որ ՆԳՆ ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել՝ հորդորելով քաղաքացիներին անվերապահորեն հետևել ամրագոտու կիրառման կանոններին։

 

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել