Մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում․ իրավիճակը՝ ճանապարհներին

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Վարդենյաց լեռնացքում (բուք է), Ապարանի, Արագածի տարածաշրջաններում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Հրազդան, Չարենցավան, Ծաղկաձոր, Սևան և Ջերմուկ քաղաքներում տեղում է ձյուն:

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել