Չպետք է թույլ տանք քաղաքն այլանդակել՝ անկախ իրավական հնարավոր թերացումներից, որ նախկինում եղել են․ Տիգրան Ավինյան

Տիգրան Ավինյանը մարտի 18-ի գործավարակարգային նիստում նշեց, որ ժամանակն է սկսել նաև գարնանային մաքրման աշխատանքները՝ մասնավորապես Երևանի կենտրոնում, տարատեսակ մշակութային հուշարձաններին հարակից տարածքներում։

Նա ընդգծեց, որ կոնկրետ դեպքերով պետք է սկսել իրավական հնարավոր լուծումները հետազոտել։

«Կան սրճարաններ, որոնք բացարձակապես իրենց տեղում չեն, պետք է մաքրվեն, ինչպես նախորդ տարի հրապարակի պատկերասրահի կամարի տակ գտնվող անհասկանալի վաճառքի կետն է մաքրվել։ Անվերջանալի, տարատեսական իրավական կետերին հղումներ անելով պահպանել այդ այլանդակությունները, ես չեմ պատրաստվում հանդուրժել», – նշեց նա։

Քաղաքապետն ընդծեց, որ չի պատրաստվում հանդուրժել նաև այն գլոբալ տրամաբանությունը, որ տարբեր դատական վճիռներով մետաղյա ինքնակամ շինություններ են օրինականացվում։

«Քաղաքը այլանդակել ես և, կարծում եմ, մենք բոլորս չպետք է թույլ տանք՝ անկախ իրավական հնարավոր թերացումներից, որ նախկինում եղել են», – ընդգծեց Ավինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել