Օգոստոսի 20-ին կառավարության շենքից ինքնասպան եղած ՀՀ բնապահպանության նախարարության աուդիտի բաժնի աշխատակից Հայկ Հայրապետյանի գործը 80 տոկոսով արդեն ճշտվել է: Այս մասին գրում է «Ժողովուրդ» թերթը և հավելում.
«Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Հայկի հայրը՝ Միշա Հայրապետյանը. «Հոկտեմբերի 30-ին ինձ կանչել էին ոստիկանություն, ու քննիչն ասաց, որ հանգամանքներ կան, դա էլ պարզենք ու ձեզ տեղյակ կպահենք: Փորձեցի հետաքրքրվել, թե ինչ են պարզել, քննիչը չցանկացավ ասել: Մենակ իմացա, որ մինչև դեկտեմբերի կեսը հստակ պատասխան կտան»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: