Ներկայացվել է ՆԳՆ-ի կողմից տնօրինվող գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկի նախագիծը

Ներքին գործերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախարարության կողմից տնօրինվող գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկը հաստատելու վերաբերյալ նախարարի հրամանի նախագիծը։

Iravaban.net-ը ներկայացնում է նախագծով նախատեսվող ցանկը․

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՆՕՐԻՆՎՈՂ ԳԱՂՏՆԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ

 

Հ/Հ

 

Տեղեկությունների բովանդակությունը Գաղտնիության աստիճանը
1 2 3
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐ

ՌԱԶՄԱԿԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1.

 

Կապի բոլոր տեսակի կազմակերպման, ապահովման վերաբերյալ այդ թվում պլաններ, որոնցում նշվում են զորամասերը, կառավարման կետերն իրական պայմանական անվանումներով և տեղաբաշխման վայրերով  

Հույժ գաղտնի

2. Կապի գործող հանգույցների և կաբելային օղակների վերաբերյալ Հույժ գաղտնի
3. Հաշվետու տեղեկություններ կապի վիճակի վերաբերյալ Գաղտնի
4. Ռադիոտվյալների ռադիոցանցի և ռադիոուղղությունների վերաբերյալ՝ նշելով շտաբների, զորամասերի իրական անվանումները Գաղտնի
5. Լուծման ենթակա ծրագրերի կամ խնդիրների ցանցի, ինչպես նաև ծրագրային ապահովման կառուցվածքի վերաբերյալ Հույժ գաղտնի
6. Տվյալների փոխանցման համակարգում օգտագործվող սարքավորումների, հաճախականությունների և կառուցվածքի վերաբերյալ Գաղտնի
7. Հայաստանի Հանրապետության պաշտպանության և անվտանգության ապահովմանն ուղղված հեռահաղորդակցության համակարգի և ցանցերի վերաբերյալ Հույժ գաղտնի
8. Զինված ուժերը, այլ զորքերը և քաղաքացիական պաշտպանության ուժերը բոլոր տեսակի կապերով (ռադիոլոկացիոն, ռադիո-տեխնիկական) ապահովման կազմակերպումը կամ գործելը բացահայտող Գաղտնի
ԳՆՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
9. ՀՀ կառավարության հաստատած ցանկով ՀՀ ՆԳՆ ՈԶ կարիքների համար իրականացված գնումների վերաբերյալ Գաղտնի
ՇՏԱԲԻ ԿԱԶՄՀԱՍՏԻՔԱՅԻՆ ԵՎ ՇԱՐԱՅԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
10. ՀՀ ՆԳՆ ոստիկանության զորքերի մարդաքանակական հաշվարկի վերաբերյալ Գաղտնի
11. Ռազմական դրության ժամանակ ՀՀ ՆԳՆ ոստիկանության զորքերի զինծառայողների գործուղման վերաբերյալ Գաղտնի
12. Հաստիքային փոփոխությունների վերաբերյալ Գաղտնի
ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ       ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
13. Զենքի և  զինամթերքի քանակի, տրանսպորտային միջոցների  և զրահատեխնիկայի քանակի վերաբերյալ Հույժ գաղտնի
          ԾԱՌԱՅՈՂԱՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
14. ՀՀ ՆԳՆ ՈԶ կիրառման օպերատիվ ծրագրերը բացահայտող, մարտական ղեկավարման փաստաթղթերը, տարբեր աստիճանների մարտական պատրաս­տա­կանության բերելու վերաբերյալ Հույժ գաղտնի
15. ՀՀ ՆԳՆ ՈԶ զարգացման թվի, մարտական կազմի կամ քանակի և նրանց մարտական պատրաստա­կա­նության վերաբերյալ Հույժ գաղտնի
16. ՀՀ ՆԳՆ ՈԶ պատրաստականության օպերատիվ մարտական (մարտական) վիճակի, նրանց գործունեության ապահովվածության, կազմի և զորքերի կառավարման համակարգի վերաբերյալ Հույժ գաղտնի
17. ՀՀ ՆԳՆ ՈԶ զորամասերի տեղա­բաշ­խումը բացահայտող, նրանց իրական անվանումները, կազմակերպ­չական կառուցվածքը, սպառա­զինու­թյունը և թվաքանակը Հույժ գաղտնի
18. Ռազմական դրության ժամանակ զորքերի կիրառման օպերատիվ պլանները բացահայտող, ինչպես նաև նրանց գործողությունների շրջանը Հույժ գաղտնի
19. Արտակարգ իրավիճակների ժամանակ ՀՀ ՆԳՆ ՈԶ գործողությունների վերաբերյալ Գաղտնի
20. ՀՀ ՆԳՆ ՈԶ ծառայողամարտական գործունեու­թյան, մարտական ծառայության կատարման և վիճակի վերաբերյալ Գաղտնի
21. Մարտական խնդիրների կատարման ժամանակ ՀՀ ՆԳՆ ՈԶ և այլ գերատես­չությունների հետ համատեղ գործակ­ցության կազմակերպման վերա­բերյալ Գաղտնի
22. Հասարակական կարգի պահպանու­թյան ժամանակ ՀՀ ՆԳՆ ՈԶ անձնա­կազմի ներգրավվման վերաբերյալ, ինչպես նաև հասարակական կարգի պահպանու­թյան ծառայության կազմա­կերպ­ման ուղղու­թյամբ անցկաց­վող միջոցա­ռումների վերաբերյալ Գաղտնի
23. ՀՀ ՆԳՆ ՈԶ զարգացման հեռանկարային կամ տարեկան պլանները, այդ հարցերի վերաբերյալ զեկու-ցագրերը՝ նշելով անձնակազմի մարտական կազմը, հաստիքային քանակությունը և հիմնական սպառա­զինության ու ռազմական տեխնիկայի քանակը Հույժ գաղտնի
24. Պատմական տեղեկամատյանում տեղ գտած ընդհանրացված տվյալները Գաղտնի
25. Պլանային կամ հաշվետու տվյալներ հրամանատարաշտաբային զորավար­ժությունների և շտաբային մարզումների վերաբերյալ Գաղտնի
26. ՀՀ ՆԳՆ ՈԶ զինծառայողների տարահանման, ապակենտրոնացման մասին Գաղտնի
27. Հատուկ և կարևորագույն նշանա­կության օբյեկտների պահպա­նության իրականացման կազմա­կերպման կարգի վերաբերյալ Գաղտնի
28. Զանգվածային անկարգությունների ժամանակ ձեռնարկվող կազմակերպ­չական միջոցառումների կամ այլ հատուկ նշանակության պլաններով նախատեսված միջոցա­ռումների ժամանակ հասարա­կական կարգի և անվտան­գության ապահովման վերաբերյալ Գաղտնի
29. Զանգվածային անկարգությունների և զանգվածային միջոցառումների անց­կաց­նելուն պարեկապահակետային ծառայության կատարման ընդհանուր ուժերի և միջոցների տեղաբաշխման և տեղադիրների (միասնական տեղա­դիրներ) վերաբերյալ Գաղտնի
30. Հնարավոր (կանխատեսելի) իրադրությունում հակառակորդի հետ պատե­րազմի վարման վերաբերյալ Հույժ գաղտնի
31. ՀՀ ՆԳՆ ՈԶ զորամասերի կառավար­ման կետերի առկայության, տեղաբաշ­խման պատրաստության աստիճանի և պաշտպանվածության վերաբերյալ Գաղտնի
32. Միջուկային տեղակայանքների, միջու­կային նյութերի հատուկ կարևորա­գույն օբյեկտների ֆիզիկական պաշտպա­նության կազմակերպման և իրակա­նացման կարգի վերաբերյալ Գաղտնի
ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ, ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ, ՀԱԿԱՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ, ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
33. Կառավարման և այլ տեսակի հատուկ կապի համակարգի, ծածկագրերի մշակման, դրանց պատրաստման և ապահովման, ծածկագրային և հատուկ պաշտպանության միջոցների վերլուծության մեթոդների, հատուկ նշանակության տեղեկատվական վերլուծական համակարգերի, հատուկ նշանակության համակարգչային ցանցերի և տեղեկատվական ենթակառուցվածքների սխեմաների, ինչպես նաև տեղեկատվական համակարգերի հարձակումներից պաշտպանության վերաբերյալ Գաղտնի
ՌԱԶՄԱԶՈՐԱՀԱՎԱՔԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՔԱՂՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ  ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
34․ Զինված ուժերի և այլ զորքերի ռազմավարական, օպերատիվ և մարտավարական բնույթի պլանների և ծրագրերի, ըստ ռազմական գործողությունների ձևերի զորքերի, ներառյալ աշխարհազորի և տարածքային պաշտպանության վերաբերյալ Հույժ գաղտնի
35․ Զորահավաքային ծրագրերի և պլաննեի վերաբերյալ Հույժ գաղտնի
36․ ՀՀ ներքին գործերի նախարարության համապատասխան աշխատանքային ռեժիմների փոխադրման (խաղաղից պատերազմական ժամանակաշրջանի փոխադրման) ներքին պլանների վերաբերյալ Հույժ գաղտնի
37․ Հայաստանի Հանրապետության տարածքի օպերատիվ սարքավորման (կահավորման), գործողությունների նախապատրաստման և վարման վերաբերյալ Հույժ գաղտնի
38․ Զորքերի ծավալման (այդ թվում` զորահավաքային), նրանց մարտունակության, մարտական հերթապահության կրման ձևերի ու եղանակների վերաբերյալ Հույժ գաղտնի
39․ Զինված ուժերի և այլ զորքերի ղեկավարման համակարգի փոխդասավորության, գործունեության հաջորդականության, համակարգի հասանելիության, ամբողջականության, համակողմանի ապահովման վերաբերյալ տեղեկությունը և գաղտնիության դեմ ուղղված սպառնալիքները չեզոքացնելու միջոցառումների վերաբերյալ Հույժ գաղտնի
40. Զինված ուժերի, այլ զորքերի և քաղաքացիական պաշտպանության ուժերի զորահավաքի ծավալման, մարդկային և տրանսպորտային ռեսուրսների զորահավաքի անցկացման, զորահավաքի ծավալումը կառավարելու համակարգի և անձնակազմով համալրելու հնարավորությունների մասին, սպառազինությամբ, ռազմական տեխնիկայով և այլ նյութական, ֆինանսական միջոցներով, ինչպես նաև ռազմական փոխադրումներով ապահովելուն վերաբերող  Հույժ գաղտնի
41․ Ընդհանրացված տեղեկություններ կառավարման կետերի տեղակայման վայրերի և աշխատանքների կազմակերպման վերաբերյալ Հույժ գաղտնի
42. Սպառազինության և ռազմական տեխնիկան մշակելու, կառույցների, տեխնոլոգիայի, պատրաստման, գտնվելու վայրը, կիրառման կամ շահագործման ուղղությունները բացահայտող          Գաղտնի
43. Զինված ուժերի, այլ զորքերի, քաղաքացիական պաշտպանության ուժերի տեղաբաշխումը, իրական անվանումները, կազմակերպչական կառուցվածքը, սպառազինությունը, ապահովման և մարտունակության վիճակը, անձնակազմի, տրանսպորտային միջոցների, տեխնիկական այլ միջոցների, նյութական միջոցների (վառելիքաքսուկային և այլ միջոցներ) թվաքանակը բացահայտող տեղեկությունները, բացառությամբ, երբ նշված տեղեկությունները ենթակա են հրապարակման` ՀՀ միջազգային պարտավորությունների համաձայն Գաղտնի
44. Հայաստանի Հանրապետության պաշտպանունակության և անվտանգության ապահովմանն ուղղված հեռահաղորդակցության համակարգին և ցանցերին վերաբերվող Հույժ գաղտնի
45. Զինված ուժերը, այլ զորքերը և քաղաքացիական պաշտպանության ուժերը բոլոր տեսակի կապերով (ռադիոլոկացիոն, ռադիոտեխնիկական) ապահովման կազմակերպումը կամ գործելը բացահայտող Հույժ գաղտնի
46. Ռազմական դրության ժամանակ բնակչության պաշտպանվածության աստիճանի վերաբերյալ Գաղտնի
47․ Ամփոփ տվյալներ բնակչության և կազմակերպությունների աշխատողների պատսպարման վերաբերյալ Գաղտնի
48. Քաղաքացիական պաշտպանության ուժերի և միջոցների, վարչական շենքերի պաշտպանվածության ու բնակչության անվտանգության ապահովվածության աստիճանի, տարահանման երթուղիների և տեղաբաշխման վայրերի ու դրանց հնարավորությունների վերաբերյալ Գաղտնի
49․ Ռազմական դրության ժամանակ ՀՀ մարզի բնակչության տարահանման պլանը Գաղտնի
50. Հանրապետական, պետական, պետական կառավարման համակարգի մարմինների և նրանց առանձնացված ստորաբաժանումների, ՀՀ մարզերի, Երևան քաղաքի, ինչպես նաև հանրապետական, մարզային, Երևան քաղաքի քաղաքացիական պաշտպանության ծառայությունների քաղաքացիական պաշտպանության պլանները Գաղտնի
51. Տրանսպորտային միջոցների զորահավաքային պահանջարկը, այդ թվում` տրանսպորտի առանձին տեսակների և դրանցով զորահավաքային ապահովվածությունը բացահայտող Գաղտնի
52․ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումների անձնակազմով, տեխնիկայով, նյութական և ֆինանսական միջոցներով, զինվորական փոխադրումներով ապահովելու կարգի և ժամկետների վերաբերյալ Գաղտնի
ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
53․ Օպերատիվ-հետախուզական գործունեության ուժերի, միջոցների, աղբյուրների, մեթոդների, պլանների և արդյունքների, ինչպես նաև այդ գործունեության ֆինանսավորման մասին տվյալները, եթե դրանք բացահայտում են թվարկված տեղեկությունները Հույժ գաղտնի
54․ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման ընթացքում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների ուժերի, միջոցների ու աղբյուրների, մեթոդների, պլանների, այդ միջոցառումների արդյունքների, դրանց ֆինանսավորման, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հաստիքային գաղտնի աշխատակիցների, ինչպես նաև այդ մարմինների հետ գաղտնի հիմունքներով համագործակցող և համագործակցած անձանց վերաբերյալ Հույժ գաղտնի
55․ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման ընթացքում օգտագործվող հատուկ տեխնիկական միջոցների վերաբերյալ Հույժ գաղտնի
56․ Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հետ գաղտնի հիմունքներով համագործակցող կամ համագործակցած անձանց վերաբերյալ Հույժ գաղտնի
57․ Ահաբեկչության հակազդման և որոշակի անձանց նկատմամբ պետական պաշտպանության միջոցներ կիրառելու մեթոդների, եղանակների վերաբերյալ Հույժ գաղտնի
58․ Ահաբեկչության հետ հնարավոր առնչություն ունեցող անձանց և կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական մոնիտորինգի արդյունքների վերաբերյալ Հույժ գաղտնի
59․ Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց պաշտպանության ուժերի, միջոցների, աղբյուրների, մեթոդների, պլանների և արդյունքների, ինչպես նաև այդ գործունեության ֆինանսավորման մասին տվյալները, եթե դրանք բացահայտում են թվարկված տեղեկությունները Գաղտնի
60․ Ինտերպոլի գլխավոր քարտուղարությունից և Կազմակերպության անդամ երկրների Ազգային Կենտրոնական Բյուրոներից ստացվող օպերատիվ-հետախուզական բնույթի տեղեկություններ անձանց և Ինտերպոլի գործունեության տարբեր ոլորտների վերաբերյալ Գաղտնի
61․ Կառավարական և այլ տեսակի հատուկ կապի համակարգի, ծածկագրերի մշակման, դրանց պատրաստման և ապահովման, ծածկագրային և հատուկ պաշտպանության միջոցների վերլուծության մեթոդների, հատուկ նշանակության տեղեկատվական վերլուծական համակարգերի, հատուկ նշանակության համակարգչային ցանցերի և տեղեկատվական ենթակառուցվածքների սխեմաների, ինչպես նաև տեղեկատվական համակարգերի հարձակումներից պաշտպանության վերաբերյալ Հույժ գաղտնի
62․ Պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանության մեթոդների ու միջոցների վերաբերյալ Գաղտնի
63․ Պետական գաղտնիքի պահպանման և պաշտպանության կազմակերպման և դրա փաստացի վիճակի վերաբերյալ Գաղտնի
64․ Պետական պահպանության ենթակա կառույցների անվտանգության ապահովման ուժերի, միջոցների, մեթոդների, ինչպես նաև դրանց գործունեության ֆինանսավորման մասին տվյալները, եթե դրանք կարող են բացահայտել թվարկված տեղեկությունները Գաղտնի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
65․ Նյութական` պետական, զորահավաքային և ռազմավարական պահուստների կառուցվածքի և փաստացի չափի վերաբերյալ Հույժ գաղտն
66․

 

 

Հայաստանի Հանրապետության պետական, զորահավաքային, ռազմավարական պաշարների պահուստի, դրա ֆինանսների և բյուջետային քաղաքականության (բացի տնտեսության և ֆինանսների ընդհանուր վիճակը բնութագրող ամփոփ ցուցանիշներից) վերաբերյալ Հույժ գաղտնի
67․ Նյութական ռեսուրսների պետական պահուստի ձևավորման ծախսերի ֆինանսավորման ծավալի վերաբերյալ Հույժ գաղտնի
68․ ՀՀ պետական պահուստի նյութական արժեքների անվանացանկ՝ ծավալի, կուտակման նորմերի վերաբերյալ Գաղտնի
69․ ՀՀ պետական պահուստի պաշարների ոլորտի ենթաօրենսդրական ակտերի վերաբերյալ Գաղտնի
70․ Նյութական` պետական, զորահավաքային և ռազմավարական պահուստների տեղաբաշխման վերաբերյալ Գաղտնի
71․ ՀՀ պետական պահուստի նյութական արժեքների պատասխանատու պահպանումն իրականացնող կազմակերպությունների ցանկի վերաբերյալ Գաղտնի
72․ ՀՀ ՆԳՆ պետական ռեզերվների գրասենյակի պահպանումն իրականացնող կազմակերպությունների պահեստային ծավալների, մակերեսների, տարողությունների և դրանց օգտագործման վերաբերյալ Գաղտնի
73․ Ներմուծող կազմակերպությունների կողմից կուտակվող և մշտապես պահպանվող, ռազմավարական նշանակություն ունեցող նյութական արժեքների պահուստի (ռազմավարական պաշարների պահուստ) ամփոփ հաշվետվությունների վերաբերյալ Գաղտնի
ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
74․ Հատուկ պահպանվող և մուտքի ու ելքի հատուկ կարգ ունեցող օբյեկտների տեղաբաշխման, նշանակության, պաշտպանվածության ու պատրաստականության աստիճանի, դրանց նախագծման և շինարարության, ինչպես նաև այդ օբյեկտների համար տարածքներ հատկացնելու վերաբերյալ Գաղտնի
75․ Պետության պաշտպանության և անվտանգության նպատակով իրականացվող հիդրոօդերևութաբանության և երկրաֆիզիկայի բնագավառում աշխատանքների, ինչպես նաև հատուկ երկրաբանաերկրաֆիզիկական հետազոտությունների արդյունքները բացահայտող Գաղտնի
76․ Պետության պաշտպանության և անվտանգության նպատակով կամ տնտեսական կարևոր նշանակություն ունեցող գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական  կամ նախագծային աշխատանքների բովանդակությունը և ուղղվածությունը բացահայտող Գաղտնի
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
77․ ՀՀ ներքին գործերի նախարարությունում գաղտնիացվող կապի սարքավորումների առկայության կամ օգտագործման մասին, ինչպես նաև գաղտնիացված կապի հանգույցների ստեղծման կամ զարգացման վերաբերյալ Հույժ գաղտնի
78․ Սխեմաներով և նկարագրություններով, աշխարհագրական կորդինատներ պարունակող գործող և պահեստային կապի հանգույցների, ինչպես նաև ռադիո-ռելեային օղակների վերաբերյալ Գաղտնի
79․ ՀՀ ներքին գործերի նախարարությունում ռադիոկապային կայանների քանակի մասին` նրանց տեխնիկական առանձնահատկությունների նշումով տեղեկությունները Գաղտնի
80․ ՀՀ ներքին գործերի նախարարությունում ռադիոկայանների հաճախականության կամ ազդականչի ազդակոչի բաշխման, օգտագործման վերաբերյալ Գաղտնի
81․ ՀՀ ներքին գործերի նախարարության ուղիղ կապի ուղիների վերաբերյալ

 

Գաղտնի
82․ ՀՀ ներքին գործերի նախարարությունում ռադիոէլեկտրոնային միջոցների ռադիո-հաճախականության և էլեկտրոմագնիսային համատեղելիության ապահովման ուղղությամբ, ռադիո և ռադիո-տեխնիկական հսկողության վերաբերյալ Գաղտնի
83․ Ռադիո և ռադիոտեխնիկական հսկողության կայանների կետերի տեղաբաշխման աշխատանքի մեթոդների և տակտիկայի վերաբերյալ Գաղտնի
84․ Ռադիո և ռադիո-տեխնիկական հսկողության կայանների կետերի փոխգործունեության հարցերի ուղղությամբ ՀՀ Պաշտպանության նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների համապատասխան ստորաբաժանումների հետ համագործակցության վերաբերյալ Գաղտնի
ԿԱՊԻ ԵՎ ԱՎՏՈՄԱՏ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ

ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

85․ Կապի բոլոր տեսակների կազմակերպման, ապահովման մասին այդ թվում պլաններ, որոնցում նշվում են զորամասերը, կառավարման կետերն իրական պայմանական անվանումներով և տեղաբաշխման վայրով Հույժ գաղտնի
86․ Կապի գործող հանգույցների և կաբելային օղակների վերաբերյալ

 

Հույժ գաղտնիգ
87․ Հաշվետու տեղեկություններ կապի վիճակի վերաբերյալ

 

Գաղտնի
88․ Ռադիոտվյալների ռադիոցանցի և ռադիոուղղությունների  մասին` նշելով շտաբների, զորամասերի իրական անվանումները Գաղտնի
89․ Lուծման ենթակա ծրագրերի կամ խնդիրների ցանցը, ինչպես նաև ծրագրային ապահովման կառուցվածքը Հույժ գաղտնի
90․ Տվյալների փոխանցման համակարգում օգտագործվող սարքավորումների, հաճախականությունների և կառուցվածքի վերաբերյալ  

Գաղտնի

ԾԱԾԿԱԳՐԵՐ, ԾԱԾԿԱԳՐԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
91

 

91.1

Առավելագույնը «գաղտնի» տեկատվության գաղտնագրման միջոցները (փաստաթղթերը)

ուսումնական նպատակներով օգտագործվող առավելագույնը «գաղտնի» տեղեկատվության գաղտնագրման միջոցները (փաստաթղթերը)

Հույժ գաղտնի

 

 

գաղտնի

92․

92.1

 

92.2

 

92.3

Ծածկագրային սարքավորումների ծածկագրման բլոկները

ծածկագրող սխեմաների մասին տեղեկություններ պարունակող  ծածկագրային սարքավորումների բլոկների հանգույցները

ծածկագրող սխեմաների մասին տեղեկություններ չպարունակող ծածկագրային սարքավորումների բլոկների հանգույցները

ծածկագրման բլոկները՝ առանց ծածկագրային տվյալների

Հույժ գաղտնի

Հույժ գաղտնի

 

Գաղտնի

 

Գաղտնի

93․ Ծածկագրային սարքավորումները՝ առանց ծածկագրման բլոկների Գաղտնի
94․ Առավելագույնը «գաղտնի» տեղեկատվության գաղտնագրման միջոցները (փաստաթղթերը) Գաղտնի
95․ Ավտոնոմ հատուկ պաշտպանության հանգույցները Գաղտնի
96․ Առավելագույնը «գաղտնի» տեղեկատվության գաղտնագրման  միջոցների (փաստաթղթերի) երկարաժամկետ բաղադրիչները (բաղադրամասերը) Գաղտնի
97․

 

 

 

 

97․1

Ծածկագրերի նկարագիրը կամ դրանց օգտագործման կանոնները, ինչպես նաև ծածկագրող տարրեր կամ դրանց ստացման մասին տեղեկություններ պարունակող ծածկագրերի մշակման կամ դրանց պատրաստման եղանակները բացահայտող տեխնիկական փաստաթղթերը

ծածկագրող տարրեր կամ նրանց ստացման մասին տեղեկություններ չպարունակող նույն փաստաթղթերը

Հույժ գաղտնի

 

 

 

 

Գաղտնի

98․

 

 

98.1

 

98.2

 

Ծածկագրման բլոկների կրիպտոսխեմաների վերականգնման տեղեկություններ պարունակող ծածկագրային սարքավորումների փաստաթղթերը

սույն հավելվածի 65-րդ կետում նշված տեղեկությունները չպարունակող  նույն փաստաթղթերի վերաբերյալ

առավելագույնը «գաղտնի» տեղեկատվության գաղտնագրման սարքավորումների փաստաթղթերի վերաբերյալ

Հույժ գաղտնի

 

 

Գաղտնի

 

Գաղտնի

99․

 

 

 

99.1

 

Առավելագույնը «գաղտնի» տեղեկատվության գաղտնագրման միջոցների (փաստաթղթերի) օգտագործման կանոնների, նրանց մշակման կամ պատրաստման տեխնիկական փաստաթղթերի վերաբերյալ

առավելագույնը «գաղտնի» տեղեկատվության գաղտնագրման փաստաթղթերի մշակման եղանակների հրահանգների վերաբերյալ

Գաղտնի

 

 

Գաղտնի

100․ Վթարային ծածկագրային և կապի վերականգնման համակարգերի ծածկագրերի օգտագործման կանոնները և հրահանգները Գաղտնի
101․

 

 

101.1

 

101.2

 

Ծածկագրային սարքավորումների բանալիավոր փաստաթղթերը կամ միջոցները, որոնք նախատեսված են օգտագործել հույժ գաղտնի տեղեկատվության մշակման համար

գաղտնի տեղեկատվության մշակման համար նախատեսված՝ սույն հավելվածի 68-րդ կետում նշված փաստաթղթերը

ոչ գաղտնի տեղեկատվության մշակման համար նախատեսված՝ սույն հավելվածի 68-րդ կետում նշված փաստաթղթերը

Հատուկ կարևորության

 

 

Հույժ գաղտնի

 

Գաղտնի

 

102․

 

102.1

 

Բանալիավոր տեղեկություններ պարունակող ծածկագրային սարքավորումների հանգույցների և առանձին մասերի վերաբերյալ

առավելագույնը «գաղտնի» տեղեկատվության   գաղտնագրային սարքավորումների 69-րդ կետում նշված հանգույցների վերաբերյալ

Հույժ գաղտնի

 

Գաղտնի

103․ Ծածկագրային սարքավորումների ստուգողական բանալիավոր տեղի մասին Գաղտնի
104

 

 

104.1

 

Գաղտնի տեղեկությունների մշակման համար նախատեսված առավելագույնը գաղտնի տեղեկատվության   գաղտնագրման միջոցների (փաստաթղթերի) բանալիավոր միջոցների վերաբերյալ

ոչ գաղտնի տեղեկությունների մշակման համար նախատեսված սույն հավելվածի 71-րդ կետում նշված միջոցների (փաստաթղթերի) վերաբերյալ

Հույժ գաղտնի

 

 

Գաղտնի

105․ Գաղտնագրերի քողարկման կարգի /կառուցվածքի/ վերաբերյալ Գաղտնի
106․

 

 

 

 

106.1

Ծածկագրերի, ծածկագրային սարքավորումների, տեխնիկական և բանալիավոր փաստաթղթերի կորստին, դրանց բացահայտմանը կամ անվանարկման կասկածների դեպքերին վերաբերող, ինչպես նաև օգտագործման կանոնների կամ հրահանգների խախտման դեպքերում, ծածկագրերը բացահայտող տեղեկատվություններ.

ծածկագրերը չբացահայտող՝ սույն հավելվածի 73-րդ կետում նշված տեղեկությունները

Գաղտնի

 

 

 

 

Գաղտնի

107․ Ծածկագրային սարքավորումների կառուցվածքի վերաբերյալ, ինչը հնարավորոթյուն է տալիս որոշել տվյալ սարքավորումը և դրա տեխնիկական փաստաթղթերը Գաղտնի
108․

 

 

108.1

ՀՀ ներքին գործերի նախարարության կենտրոնական ծածկագրային ծառայությունում առկա, սպառված և հայտագրված ծածկագրերի վերաբերյալ

առանձին ծածկագրային ծառայության` սույն հավելվածի 75-րդ կետում նշված տեղեկությունների վերաբերյալ

Հույժ գաղտնի

 

 

Գաղտնի

 

109․ Ծածկագրերի պահպանության համար նախատեսված մետաղյա և չհրկիզվող պահարանների, զետեղարանների հատուկ պաշտպանվածություն ունեցող գաղտնագրային փականների և նրանց բանալիների վերաբերյալ Գաղտնի
ԾԱԾԿԱԳՐԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԾԱԾԿԱԳՐԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
110․ Ծածկագրային աշխատանքների վիճակի, ծածկագրերի, ծածկագրային սարքավորումների, բանալիավոր փաստաթղթերի և միջոցների, ինչպես նաև գործող ծածկագրերի վերաբերյալ ընդհանրացված տեղեկատվությունները Հույժ գաղտնի
111․ Ծածկագրային, գաղտնագրային կապի վիճակը բացահայտող տեղեկությունները Հույժ գաղտնի
112․ Առավելագույնը «գաղտնի» տեղեկատվության գաղտնագրման կապի վիճակը բացահայտող տեղեկությունները Գաղտնի
113․

 

 

113.1

 

Գործող ծածկագրերում, ծածկագրային սարքավորումների կրիպտոսխեմաներում կատարված փոփոխությունների և լրացումների վերաբերյալ

առավելագույնը «գաղտնի» տեղեկատվության գաղտնագրման  սարքավորումներում կամ գործող ծածկագրերում ծածկագրող բլոկների կրիպտոսխեմաների կապ չունեցող, սույն հավելվածի 80-րդ կետում նշված տեղեկությունները

Հույժ գաղտնի

 

 

Գաղտնի

114․ Ծածկագրերի դերի, նրանց գործունեության մեջ դնելու և հանելու վերաբերյալ Գաղտնի
115․ Ծածկագրային սարքավորումների տակտիկա-տեխնիկական բնութագրման վերաբերյալ Գաղտնի
116․

 

 

 

116․1

 

 Ծածկագրային կապի կազմակերպման վարման և անվտանգության ապահովման, ինչպես նաև նրա անվտանգությունը ապահովող ղեկավար փաստաթղթերի հրահանգները, դրույթները, ձեռնարկները վերաբերյալ

նույն փաստաթղթերի վերաբերյալ՝ առավելագույնը «գաղտնի» տեղեկատվության գաղտնագրման կապի համար

Հույժ գաղտնի

 

 

Գաղտնի

117․

 

 

 

 

117.1

Ծածկագրային կապի կազմակերպման,  վարման և անվտանգության ապահովման այն ղեկավար փաստաթղթերը հրամանները, կոլեգիայի որոշումները, դրույթները, ամփոփումները և այլն, որոնք չեն պարունակում   78-րդ կետում նշված տեղեկություններըը.

նույն ղեկավար փաստաթղթերի վերաբերյալ՝ առավելագույնը «գաղտնի» տեղեկատվության գաղտնագրման կապի համար

Գաղտնի

 

 

 

Գաղտնի

118․ Ծածկագրային ծառայությունների իրական, պայմանական անվանումները, դրանց տեղաբաշխման կետերը, ինչպես նաև այդ ծառայություններում կատարվող ծածկագրերի հաշվառման և ծածկագրային ծառայությունների վերաբերյալ Հույժ գաղտնի
119․ Ծածկագրային սարքավորումներին կամ դրանց օժանդակ տեխնիկական միջոցներին ներկայացվող պահանջների և հատուկ պաշտպանվածության նորմերի վերաբերյալ Հույժ գաղտնի
120․ Գաղտնի տեղեկությունների արտահոսքից պաշտպանված տեխնիկական միջոցների կամ նրանց պաշտպանվածության կառուցվածքի վերաբերյալ Գաղտնի
121․ Բանալիավոր փաստաթղթերի և միջոցների կամ բանալիների մասին տեղեկություններ պարունակող ծածկագրային սարքավորումների կամ առանձին հանգույցների, փաթեթների, ինչպես նաև նրանց փաթեթավորման տարրերի վերաբերյալ Գաղտնի
122․ Բանալիավոր փաստաթղթերի և միջոցների կամ բանալիների մասին տեղեկություններ պարունակող ծածկագրային սարքավորումների կամ առանձին հանգույցների, փաթեթների բացման կարգը բացահայտող տեղեկությունների վերաբերյալ Գաղտնի
123․  Գոյություն ունեցող ծածկագրային սարքավորումների ոչ կրիպտոգրաֆիկ բնութագրում մտցվող գյուտարարությունների կամ ռացիոնալ առաջարկությունների վերաբերյալ Գաղտնի
124․

 

 

 

124․1

 

Ծածկագրային սարքավորումների առանձին հանգույցների և բլոկների ծածկագրային սխեմաներում պարունակվող տեղեկությունները բացահայտող գծագրային կամ ֆոտոգծագրային նկարագրերի վերաբերյալ.

ծածկագրային սարքավորումների ծածկագրային սխեմաներում պարունակվող տեղեկությունները չբացահայտող կամ առավելագույնը «գաղտնի» տեղեկատվության գաղտնագրման սարքավորումների ծածկագրային սխեմաներում պարունակվող տեղեկությունները բացահայտող գծագրական կամ ֆոտոգծագրական նկարագրերի վերաբերյալ

Հույժ գաղտնի

 

 

Գաղտնի

125․ Արդյունաբերությունում պատվիրած ծածկագրային սարքավորումների պատվիրատուի վերաբերյալ Գաղտնի
ՀՍԿՈՂԱԿԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
126․

 

 

126.1

 

 

Ծածկագրային ծառայությունների ծածկագրային կամ առավելագույնը «գաղտնի» տեղեկատվության գաղտնագրման կապի վիճակի ուսումնասիրման վերաբերյալ

հատուկ կապի կազմակերպման, նրա անվտանգության ապահովման ժամանակ տեղ գտած թերություններ և ծածկագրերի օգտագործման կանոնների խախտումներ չպարունակող 94-րդ կետում նշված տեղեկությունները

Հույժ գաղտնի

 

 

Գաղտնի

 

127․ Ծածկագրային ծառայությունների գործունեության կազմակերպման այդ թվում նաև նրանց բացման և գործունեության դադարեցման հարցերին վերաբերող տեղեկությունները Գաղտնի
128․ Ծածկագրային ծառայության գործառույթ իրականացնող ծառայողների վերաբերյալ Գաղտնի
129․

 

 

129.1

Ծածկագրերի տեսակների և ծածկագրային ծառայությունների տեղակայման վայրը բացահայտող հսկողական, տեսչական աշխատանքների ընդհանրացված տեղեկությունների վերաբերյալ.

ծածկագրերի տեսակները և ծածկագրային ծառայությունների տեղակայման վայրը չբացահայտող 97-րդ կետում նշված տեղեկությունները

Հույժ գաղտնի

 

 

Գաղտնի

130․ Հատուկ կարգավիճակ ունեցող վայրերում տեղակայված ծածկագրային ծառայությունների, տեղակայման վայրի և հատուկ կապի անվտանգության վիճակի վերաբերյալ

 

Հույժ գաղտնի
ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
131․ Հայաստանի Հանրապետությունը հնարավոր զինված հարձակումներից պաշտպանելու վերաբերյալ նախապատրաստական ծրագրերի բովանդակության, ռազմամթերքի և ռազմական տեխնիկայի արտադրության, նորոգման գծով արդյունաբերական մոբիլիզացիոն կարողությունների, ռազմական հումքի ու նյութերի պահեստավորման և մատակարարումների ծավալի վերաբերյալ Հույժ գաղտնի
132․ Հայաստանի Հանրապետության պաշտպանության և ազգային անվտանգության ապահովման նպատակով ենթակառուցվածքների օգտագործման վերաբերյալ Գաղտնի
133․ Պետության պաշտպանության և անվտանգության նպատակով կամ տնտեսական կարևոր նշանակություն ունեցող գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական  կամ նախագծային աշխատանքների բովանդակությունը և ուղղվածությունը բացահայտող Գաղտնի
134․ Տնտեսության զորահավաքային ծրագրերի և պլանների վերաբերյալ Հույժ գաղտնի
135․ Ընդհանուր օգտագործման, ռազմավարական նշանակության հումքերի, նյութերի, դրանց ստեղծման, արտադրության և զարգացման, զորահավաքային հզորությունների վերաբերյալ Գաղտնի
136․ Ռազմական փոխադրումների ծավալները և սպառազինության ու ռազմական տեխնիկայի փոխադրման երթուղիները, տրանսպորտային միջոցների վիճակը, սարքավորումները, ռազմական նպատակի համար տրանսպորտային ցանցերի նախապատրաստումը բացահայտող Հույժ գաղտնի
137․ Ռազմավարական նշանակություն ունեցող արդյունաբերական օբյեկտների տեխնիկական, ինչպես նաև քաղաքների ու խոշոր բնակավայրերի խմելու և կենցաղային ջրամատակարարման համար օգտագործվող ջրաղբյուրների (հորատանցք, բնաղբյուր) տեղադիրքի և այլ բացահայտումների վերաբերյալ Գաղտնի
138․ Միջուկային տեղակայանքների, միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության նախագծային սպառնալիքը, ֆիզիկական պաշտպանության ինժեներատեխնիկական կառույցների շահագործման կարգը բացահայտող Գաղտնի
139․ Միջուկային նյութերի և 1-ին ու 2-րդ դասի ռադիոակտիվ նյութերի ներմուծման, արտահանման, փոխադրման միջոցները, օրը և ժամը բացահայտող Գաղտնի
140․ Հայաստանի Հանրապետության պաշտպանունակության և անվտանգության ապահովման նպատակով տիեզերական տեխնոլոգիաների և ենթակառուցվածքների կիրառման և զարգացման հեռանկարների վերաբերյալ Գաղտնի
141․ Քաղաքացիական պաշտպանության պաշտպանողական շինությունների շինարարության վերաբերյալ տեղեկությունները Գաղտնի

 

142․ Հասարակական կարգի պահպանման ծառայության նյութատեխնիկական ապահովման վերաբերյալ Գաղտնի
143․ Անհատական պաշտպանության միջոցների բաշխման վերաբերյալ Գաղտնի
144․ ՀՀ Պաշտպանության, Ներքին գործերի, Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների և ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ինչպես նաև վերջիններիս կառավարման տակ գտնվող կազմակերպությունների տրանսպորտային միջոցների քանակի ու ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցների վերաբերյալ Գաղտնի
145․ Պաշտպանական շինարարական աշխատանքների հետ բեռների տեղափոխման ծախսերի վերաբերյալ Գաղտնի
146․ Հատուկ կարևոր, հատուկ ռեժիմային և ռեժիմային օբյեկտների հետազոտության, նախագծման կամ շինարարության ուղղությամբ անցկացվող կամ պլանավորվող շենքերի վերաբերյալ Հույժ գաղտնի
147․ Սպառազինության պատվերների ուղղությամբ արտադրական ծրագրերի և պատվերների կատարման վերաբերյալ Գաղտնի
148․ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումներում հատուկ միջոցների առկայության և քանակի վերաբերյալ Գաղտնի
149․ ՀՀ ՆԳՆ սպառազինության, ռազմական տեխնիկայի և նյութական միջոցների պահանջարկի և առկա քանակի վերաբերյալ Հույժ գաղտնի
150․ ՀՀ ՆԳՆ սպառազինության և ռազմական տեխնիկայի տարեկան և հեռանկարային պատվերների, պատվերների մատակարարման վերաբերյալ տեղեկությունները Հույժ գաղտնի
151․ ՀՀ ՆԳՆ կառուցվածքային ստորաբաժանումներում, ոստիկանությունում, փրկարար ծառայությունում և դրանց ենթակա կառուցվածքային ստորաբաժանումներում (բացի այն օբյեկտներից, որտեղ պահվում են կրակային պատրաստության, ուսումնական և սպորտային նպատակներով) առկա զենքի, ռազմական տեխնիկայի, ռազմամթերքի և ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների առկայության, քանակի, որակի և վիճակի վերաբերյալ Գաղտնի
152․ ՀՀ կառավարության հաստատած ցանկով զինված ուժերի կարիքների համար իրականացված գնումների (գնման պլան, գնման հայտ, տեխնիկական բնութագիր, գնումների կազմակերպման գործընթաց, մատակարարում իրականացրած կամ ծառայություն մատուցած կամ աշխատանկ կատարած կազմակերպություն) վերաբերյալ Գաղտնի
153․ Հատուկ օպերատիվ ծախսերի հատկացումների և հաշվետվությունների վերաբերյալ Հույժ գաղտնի
154․ Զենքի, ռազմամթերքի, օպերատիվ կապի միջոցների, հանդերձանքի, սննդի ձեռքբերման, ՀՀ ՆԳՆ պահպանության ծախսերի և տնտեսագիտական դասակարգման վերաբերյալ Գաղտնի

 

155․ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումների անձնակազմով, տեխնիկայով, նյութական և ֆինանսական միջոցներով, զինվորական փոխադրումներով ապահովելու կարգի և ժամկետների վերաբերյալ Գաղտնի
156․ ՀՀ ՆԳՆ ոստիկանության զորքերի պահպանության ծախսերի ամփոփ նախահաշիվների վերաբերյալ տեղեկություններ Գաղտնի
157․ Տեղեկություններ և հայտեր ՀՀ ՆԳՆ ոստիկանության զորքերի պահպանության ծախսերի առանձին հոդվածների գծով դրամական միջոցների բաշխման, հատկացման և ծախսերի վերաբերյալ Գաղտնի
158․ Տարեկան ամփոփ տեղեկություններ  և հաշվետվություններ ֆինանսատնտեսական գործունեության վերահսկման-վերստուգման, կատարված աշխատանքների և դրանց արդյունքների վերաբերյալ Հույժ գաղտնի
159․ Հետախուզվողին ՀՀ տեղափոխելու ընթացքում կատարված ծախսերի, գործուղվող աշխատակիցների և հետախուզվողի վերաբերյալ Գաղտնի
ԱՅԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
160․ Տեղեկատվական անվտանգության կազմակերպման ու կառավարման համակարգի (այսուհետ` ՏԱԿՀ) քաղաքականության, ռիսկերի գնահատման մոտեցումների և դիմագրավման տարբերակների, տեղեկատվական համակարգերի մշակման, ներդրման և պահպանման, ռեսուրսների ու ակտիվների  կառավարման, տեղեկատվական անվտանգության միջադեպերի հսկողության վերաբերյալ Գաղտնի
161․ ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատակիցների կողմից հանցագործությունների կամ այլ փնտրվող անձանց բացահայտմաննն օժանդակելու վերաբերյալ Գաղտնի
162․ ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ փնտրողական վարչության հաստիքացուցակի և կառուցվածքի վերաբերյալ տեղեկությունները Գաղտնի
163․ ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ փնտրողական վարչության տեղակայումն ու գործունեությունը բացահայտող այլ տվյալների վերաբերյալ Հույժ գաղտնի
164․ ՀՀ ներքին գործերի նախարարությունում ծառայության և աշխատանքի ընդունվող անձանց վերաբերյալ ստուգումների նյութերի վերաբերյալ Գաղտնի
165․ ՀՀ ՆԳՆ ոստիկանության և փրկարար ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների անձնակազմի ցուցակային կամ հաստիքային թվաքանակի, հաստիքներում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու և պաշտոնների անվանացանկի վերաբերյալ Գաղտնի
166․ Ծառայողների անձնական տվյալների վերաբերյալ Գաղտնի
167․ Զանգվածային անկարգությունների ժամանակ ձեռնարկվող կազմակերպչական միջոցառումների կամ այլ հատուկ նշանակության պլաններով նախատեսված միջոցառումների ժամանակ հասարակական կարգի և անվտանգության ապահովման վերաբերյալ Գաղտնի
168․ Զանգվածային անկարգությունների և զանգվածային միջոցառումների անցկացման, ինչպես նաև ուղեկցող ստորաբաժանումների ընդհանուր ուժերի և միջոցների տեղաբաշխման, տեղադիրների (կամ միասնական տեղադիրների) վերաբերյալ Գաղտնի
169․ Միասնական տեղաբաշխման համակարգում ՀՀ ՆԳՆ ոստիկանության ուժերի և միջոցների դասավորման վերաբերյալ Գաղտնի
170․ Սպառազինության համար ընդունված նոր զենքի կամ ռազմամթերքի արտադրական կամ կառուցվածքային թերությունների վերաբերյալ Գաղտնի
171․ ՀՀ ՆԳՆ ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացվող հատուկ միջոցառումների անցկացման և արդյունքների վերաբերյալ Հույժ գաղտնի
172․ Օդանավերի հափշտակման, դիվերսիայի նախազգուշացման կամ կանխարգելման ուղղությամբ ՀՀ ՆԳՆ ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, պաշտպանության նախարարության և քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ստորաբաժանումների ուժերի և միջոցների համագործակցության մասին Գաղտնի
173․ Ըստ ոլորտների հրապարակման ոչ ենթակա արտադրական վտանգավոր օբյեկտների ցանկի վերաբերյալ Գաղտնի

 

 

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել