Երևանը կդառնա եվրոպական ֆուտբոլի մայրաքաղաք. «Բարսելոնան» և «Մայորկան» կգան Հայաստան

Մայիսի սկզբին Երևանը կդառնա եվրոպական ֆուտբոլի մայրաքաղաք: Այս մասին  ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

Նա հայտնել է, որ քիչ առաջ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացել է ՈւԵՖԱ-ի ֆուտզալի

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչների վիճակահանությունը:

«Մայիսի 3-ին Երևանում տեղի կունենա «Բարսելոնա»–«Սպորտինգ» և «Բենֆիկա»–«Մայորկա» հանդիպումները»,– գրել է նա։

Եզրափակիչն ու երրորդ տեղի խաղը կկայանան մայիսի 5-ին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել