Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, որ էլեկտրոնային դեղատոմսերի դուրսգրման համակարգի հետ կապված խնդիրները կարգավորվում են։
«Թե էլեկտրոնային դեղատոմս դուրս գրողները, թե պացիենտները համակարգին սովորում և ընտելանում են։ Այս օրերին արդեն 90.000-ից ավելի էլեկտրոնային դեղատոմս է դուրս գրվել, ինչը խոսում է այն մասին, որ համակարգը շատ ակտիվ աշխատում է»,- ասել է նախարարը։
Միաժամանակ, Ավանեսյանը հայցել է քաղաքացիների ներողամտությունը՝ խնդիրների ու պատճառված անհարմարությունների համար։