Հայկական կողմն Ադրբեջանից պահանջում է 31 գյուղապատկան տարածքները վերադարձնել

Վարչատարածքային բաժանման համաձայն` Տավուշի այն 4 գյուղերը, որոնց մասին վարչապետը նշեց, մեր հանրապետության տարածքում չեն, ԱԺ-ում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը։

Լրագրողները հարցրին` եթե դեռ սահմանագծման ու սահմանազատման աշխատանքներն ավարտված չեն, ինչպե՞ս ՀՀ վարչապետին պարզ դարձավ, որ մարզի այդ 4 գյուղերը հայկական չեն։

«Արդեն ինչ-որ բան արվել է ու պարզվել է, որ այդ 4 գյուղը հայկական չեն»,-պատասխանեց Սանոսյանը։

Նրա խոսքով` հայկական կողմն էլ Ադրբեջանից է պահանջում 31 գյուղապատկան տարածքները վերադարձնել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել