Եթե հյուպատոսական հիմնարկի ղեկավարը չի կարող կատարել իր ֆունկցիաները, եթե հյուպատոսական հիմնարկի ղեկավարի պաշտոնը թափուր է, հյուպատոսական հիմնարկի ղեկավարի ֆունկցիաները ժամանակավորապես կարող է կատարել հյուպատոսական հիմնարկի ղեկավարի պաշտոնակատարը:
Հյուպատոսական հիմնարկի ղեկավարի պաշտոնակատարի լրիվ անունն ու ազգանունը հաղորդվում են նստավայր պետության արտաքին գործերի նախարարությանը կամ այդ նախարարության նշված մարմնին` հավատարմագրող պետության դիվանագիտական ներկայացուցչության կողմից կամ, եթե այդ պետությունը նստավայր պետությունում չունի նման ներկայացուցչություն` ապա հյուպատոսական հիմնարկի ղեկավարի կողմից, կամ, եթե նա ի վիճակի չէ այդ բանն անելու` ապա հավատարմագրող պետության ցանկացած իրավասու մարմնի կողմից: Նստավայր պետությունը իր համաձայնությամբ կարող է վերապահություն անել թույլատրելու որպես հյուպատոսական հիմնարկի ղեկավարի պաշտոնակատարի այնպիսի մարդու, որը նստավայր պետության մեջ չի հանդիսանում հավատարմագրող պետության ոչ դիվանագիտական գործակալ, ոչ հյուպատոսական պաշտոնատար անձ:
Նստավայր պետության իրավասու մարմինները հյուպատոսական հիմնարկի ղեկավարի պաշտոնակատարին ցույց են տալիս օգնություն և աջակցություն: Քանի դեռ նա ղեկավարում է հիմնարկը, նրա վրա տարածվում են սույնԿոնվենցիայի դրույթները այն նույն հիմունքով, ինչպես որ համապատասխան հյուպատոսական հիմնարկի պետի վրա: Եվ այնուամենայնիվ, նստավայր պետությունը պարտավոր չէ հյուպատոսական հիմնարկի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար անձին հատկացնել առավելություններ, արտոնություններ և իմունիտետներ, որոնցով օգտվում է հյուպատոսական հիմնարկի ղեկավարը, սոսկ այն պայմանների բերումով, որոնց հյուպատոսական հիմնարկի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը չի համապատասխանում:
Եթե նստավայր պետությունում հավատարմագրող պետության դիվանագիտական ներկայացուցչության դիվանագիտական անձնակազմի անդամը սույն հոդվածի 1-ին կետի դրույթներին համապատասխան հավատարմագրող պետության կողմից նշանակվում է հյուպատոսական հիմնարկի ղեկավարի պաշտոնակատար, ապա նա շարունակում է օգտվել դիվանագիտական արտոնություններից և իմունիտետներից պայմանով, եթե նստավայր պետությունը դրա դեմ չի առարկում: