Եթե փոստային առաքանին ստացողի հասցեն ճշգրիտ չէ

Փոստային առաքանին կամ դրամական միջոցների փոստային փոխադրությունները, որոնք հնարավոր չէ տեղ հասցնել (հանձնել) փոստային ծառայություններից օգտվողների հասցեի անճշտության կամ դրա անհրաժեշտ տվյալների բացակայության, հասցեատիրոջ` այլ բնակավայր մեկնելու կամ ուրիշ հանգամանքների պատճառով, որոնք բացառում են փոստային կապի ծառայությունների մատուցման պայմանագրով սահմանված` փոստային կապի օպերատորի կողմից իր պարտականությունների կատարումը, ողջամիտ ժամկետներում վերադարձվում են ուղարկողին:

Վերադարձվող փոստային առաքանին կամ դրամական միջոցների փոստային փոխադրությունները ուղարկողի կողմից ստանալու մերժման դեպքում դրանք հանձնվում են փոստային կապի օպերատորին ժամանակավոր պահպանման` որպես չպահանջված փոստային առաքանի և դրամական միջոցների փոստային փոխադրություններ:

Եթե չպահանջված փոստային առաքանու ներդրվածքի արժեքը կամ չպահանջված դրամական միջոցների գումարը պակաս է նվազագույն աշխատավարձի հնգապատիկից, ապա փոստային առաքանու ներդրվածքը և դրամական միջոցները ակտով հանձնվում են փոստային կապի օպերատորի հաշվեկշռին: Եթե չպահանջված փոստային առաքանու ներդրվածքի արժեքը կամ չպահանջված դրամական միջոցների գումարը գերազանցում է նվազագույն աշխատավարձի հնգապատիկը, ապա փոստային առաքանու ներդրվածքը և դրամական միջոցները դատարանի որոշման հիման վրա հանձնվում են փոստային կապի օպերատորի հաշվեկշռին` ըստ փոստային կապի օպերատորի հայցի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել