Տղամարդը փորձել է բռնի սեռական հարաբերություն ունենալ աուտիզմ ունեցող կնոջ հետ․ գործը դատարանում է

Մ․ Հ․-ին մեղադրանք է առաջադրվել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու համար։

Գործը դատարան է ստացվել մարտի 1-ին, այն մակագրվել է դատավոր Սարգիս Հովհաննիսյանին։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝  նա 2024 թվականի հունվարի 16-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում փորձել է բռնաբարել աուտիզմ ունեցող կնոջը։  Մ․Հ․-ն նախապես տեղյակ լինելով, որ տուժողը միայնակ՝ անօգնական վիճակում, գտնվում է տանը, գնացել է նշված հասցե։ Նա եղել է ալկոհոլային խմիչքի ազդեցության տակ։

Մ․ Հ․-ն չի կարողացել ավարտին հասցնել իր հանցագործությունը, քանի որ  նույն պահին դեպքի վայրում  հայտնվել է տուժողի  քույրը՝ Է. Հ.-ն,  և պահանջել է մեղադյալին հեռանալ իրենց տանից։ Վերջինս դիմել է փախուստի։

Մ․ Հ․-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ ՔՕ 44-198-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով՝ հաշմանդամությամբ պայմանավորված խոցելի վիճակում գտնվող անձի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու փորձը, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։ Նրան սպասվում է ազատազրկում  5-10 ժամկետով։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել