Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրերի մասին» ՆՀ-764 հրամանագիրը՝ որոշում եմ.
Երկարամյա և բարեխիղճ աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ներքոհիշյալ աշխատակիցներին պարգևատրել Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրով՝
Վանյա Վազգենի Աթյանին ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության պետ
Ռուզաննա Արիսի Այվազյանին տրանսպորտի վարչության փոխադրումների քաղաքականության բաժնի գլխավոր մասնագետ
Ծովինար Միշայի Գալստյանին փոստի վարչության պետի տեղակալ
Աշոտ Հայկազի Վերդյանին «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն:
Իրավաբան.net