Հնարավո՞ր է ապրանքային նշանի նկատմամբ իրավունքները դրվեն գրավ

Ապրանքային նշանի նկատմամբ իրավունքներն օրենքով սահմանված կարգով կարող են դրվել որպես երաշխիք (գրավադրում) կամ արգելանքի տակ դրվել (օգտագործելու, տնօրինելու կամ օտարելու իրավունքների ժամանակավոր սահմանափակում)։

Ապրանքային նշանի գրավադրման կամ արգելանքի տակ դնելու մասին համապատասխան իրավասու մարմնից տեղեկություն ստանալուց հետո պետական լիազոր մարմինը համապատասխան տվյալներ է մուտքագրում պետական գրանցամատյանում և այդ մասին տեղեկություններ հրապարակում «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել