Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, թե որ փուլում են Ադրբեջանի հետ սահամանագծման և սահմանազատման աշխատանքները, ի՞նչ ճանապարհային քարտեզ գոյություն ունի:
«Այս փուլում մենք քննարկում ենք համատեղ գործունեության կանոնակարգը, որը շատ ավելի շատ մեթոդական նկարագրություն է պարունակելու, և երբ որ մենք այդ աշխատանքները ավարտին հասցնենք, երկու երկիրն էլ տվյալ փաստաթղթի նախագիծը կդնի ներպետական շրջանառության մեջ»,-նշեց փոխվարչապետը:
Ըստ Գրիգորյանի՝ ամենայն հավանականությամբ, այդ փաստաթուղթը կշրջանառվի որպես օրենքի նախագիծ․
«Եթե մեր սկզբունքային դիրքորոշումների շրջանակներում մնանք, և փաստաթղթի նախագծման մեր աշխատանքներն ու տրամաբանությունը բխեն Ալմա Աթայի հռչակագրից, կարծում եմ՝ 2-3 ամսում կկարողանանք ունենալ կանոնակարգի նախագիծ, որ կպարունակի աշխատանքի մեթոդաբանությունը։ Մեթոդաբանությունը հաստատելուց հետո, ինչ խոսք, սահմանազատման ու սահմանագծման բուն գործընթացը շատ ժամանակ կպահանջի, բայց, այնուամենայնիվ, բոլորիս հասկանալի կլինի, թե ինչով ենք զբաղված»։
Մանրամասները՝ տեսանյութում: