Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ արձագանեքելով Politico պարբերականի հոդվածում, որտեղ գրել էին, թե «Ֆրանսիան իր դրոշն է բարձրացրել Ռուսաստանի ետնաբակում՝ Հայաստանի հետ զենքի մատակարարման գործարքների միջոցով»:
Օլիվիե Դըկոտինյին նշել է․
«Հայաստանը ոչ ոք չի սեփականաշնորհում։ Հայաստանը որևէ մեկի «ետնաբակը» չէ, այլ բարեկամ և ժողովրդավարական երկիր է, որի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը սատարում է Ֆրանսիան»։