Բաքվում Թուրքիայի մեջլիսի նախագահը խոսել է «‎Զանգեզուրի միջանցքի» մասին

Բաքվում գտնվող Թուրքիայի խորհրդարանի (մեջլիսի) նախագահ Նուման Քուրթուլմուշը հանդիպել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ։

Հանդիպման ժամանակ Քուրթուլմուշը խոսել է 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակի, ինչպես նաև անդրադարձել «‎Զանգեզուրի միջանցքի» թեմային։

Քուրթուլմուշն ընդգծել է, որ առաջիկա ժամանակահատվածում ամենակարևոր խնդիրը «‎Զանգեզուրի միջանցքի» բացումն է։ Նա շեշտել  է, որ միջանցքի բացմամբ կամրապնդվեն առևտրային հարաբերությունները տարածաշրջանի երկրների հետ։

Նշելով, որ Կովկասում խաղաղություն հաստատելու նոր հեռանկարի անհրաժեշտություն կա, Թուրքիայի մեջլիսի նախագահն ընդգծել է, որ Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան եռակողմ մեխանիզմը պետք է շարունակի գործել  առողջ, այնուհետև այդ գործընթացում պետք է ստեղծվեն  Ռուսաստանի, Իրանի և Հայաստանի մասնակցությամբ մեխանիզմներ՝ կովկասյան ժողովուրդների խնդիրները լուծելու համար։

Աղբյուը՝ Ermenihaber.am։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել