Աշխարհի տարօրինակ օրենքներից

Իրավաբան.net-ը ներկայացնում է աշխարհում առկա տարօրինակ օրենքներից մի քանիսը: Մասնավորապես`

Մասաչուսեթսում արգելվում է առանց լիցեզիայի մորուք պահել:

Նյու Ջերսիում քահանաներին արգելված է անեկդոտներ պատմել:

Արկանզաս նահանգում գործում է օրենքի համաձայն` Արկանզաս գետն իրավունք չունի բարձրանալու ավելի, քան Լիթլ Ռոքքաղաքի կամուրջն է:

Փելսինվանյա նահանգի Դեվիլ քաղաքում արգելված է ծաղրի ենթարկել անցորդներին` պարանի ծայրին կապելով թղթադրամ և այննետելով ճանապարհին, դիտել, թե ինչպես են անցորդները փորձում հասնել դրան և վերցնել:

Մայամի քաղաքում արգելված է ոստիկանության բաժանմունք սքեյթ-բորդով ժամանելը:

Ալյասկա նահանգում արջերի վրա կրակել կարելի է, բայց լուսանկարելու նպատակով քնած արջին արթնացնել՝ ոչ…

Կենտուկի նահանգում արգելվում է սեփական բակի խոտը ներկել կարմիր գույնով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել