Նյու Յորք քաղաքում թույլատրվում է սպանել շոտլանդացիներին, եթե նրանք իրենց մոտ ունեն նետ ու աղեղ:
ՀՀ օրենսդրության իմաստով անձին մահ պատճառելու «թույլատրելիության» մասին կարող ենք խոսել միայն արարքի հանցավորությունը բացառող հանգամանքների շրջանակներում, իհարկե եթե թույլ չի տրվել տվյալ միջոցի սահմանազանցում:
Արարքի հանցավորությունը բացառող հանգամանքներ ասելով՝ հասկանում ենք այնպիսիք, որոնց առկայությունը վկայում է հանցագործության հատկանիշներից առնվազն մեկի բացակայության մասին, ինչ էլ հանգեցնում է հանցագործության բացակայությանը:
Որպես օրինակ քննարկենք անհրաժեշտ պաշտպանությունը, որի ժամանակ անձի կյանքի համար վտանգավոր բռնության կամ այդպիսի բռնության իրական սպառնալիքով զուգորդված ոտնձգությունից պաշտպանվելիս կարող է պատճառվել ցանկացած վնաս, այդ թվում՝ մահ: