Պարտավո՞ր է մեկուսարանի ղեկավարությունը կալանավորվածին ապահովել հանդերձանքով

Կալանավորված անձինք կրում են իրենց հագուստը, սակայն անհրաժեշտության դեպքում նրանք ապահովվում են կլիմայական պայմաններին, սեռին համապատասխան միասնական նմուշի հագուստով: Միասնական նմուշի հագուստը չպետք է որևէ ձևով ճնշող կամ նվաստացնող լինի:

Ինչպես նաև դատապարտյալին տրամադրվում են քնելու անհատական տեղ և անկողնային պարագաներ։ Դատապարտյալին տրամադրվող հանդերձանքի և անկողնային պարագաների չափաբաժիններն ու դրանց օգտագործման ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել