Համացանցում տարածվող նշված փաստաթուղթը կեղծ է․ Վաղարշապատի համայնքապետարան

Համացանցում տարածվող նշված փաստաթուղթը կեղծ է: Այս մասին հայտնում են Վաղարշապատի համայնքապետարանի մամուլի ծառայությունից։

«Ցավում ենք, որ Հայաստանի Հանրապետության առջեւ ծառացած այս լարված օրերին ստիպված ենք հանդես գալ ապատեղեկատվության նման դրսեւորմանն ի պատասախան, սակայն, հաշվի առնելով հանրային մեծ արձագանքն ու հարցի հնչեղությունը՝ ստիպված ենք:

Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական գրությունները չեն կազմվում նման ձեւաթղթով: Արսեն Պետրոսյանը հանդիսանում է համայնքի ղեկավարի առաջին տեղակալը եւ համայնքի ղեկավարի ժամակավոր փոխարինողը: Վերջինիս որոշումները մակագրվում են ոչ որպես համայնքի ղեկավար. Վաղարշապատ համայնքի ղեկավարը Դիանա Գասպարյանն է:
Նշված փաստաթուղթն անստորագիր է, եւ, հետեւապես, չի կարող որեւէ իրավական ուժ ունենալ:

Դեռեւս 08.02.2024 թ. թիվ 132ա որոշմամբ անվավեր է ճանաչվել 06.02.2024թ. «Իրազեկումն ի գիտություն ընդունելու մասին» թիվ 124Ա որոշումը:

Համայնքապետարանի անունից կեղծ փաստաթուղթ տարածելու հիմքով Վաղարշապատի համայնքապետարանը պատրաստվում է դիմել Ոստիկանանություն՝ աղբյուրը պարզելու նպատակով:

Թե ի՞նչ նպատակ է հետապնդում հրապարակել նման ստահոդ փաստաթուղթ, խմորել ներհամայնքային լարվածություն, թե ի՞նչ շահերի է սպասարկում նման վարքագիծը, դժվար է միանշանակ պատասխանել:

Սակայն, ակնկալելով մեր քաղաքացիների ողջախոհությունը՝ եւս մեկ անգամ հարկ ենք համարում վերահաստատել, որ կեղծ տեղեկատվությունը, ապատեղեկատվությունն ու դրանց շահարկումը, ինչ բնույթի էլ լինեն, վտանգ են ներկայացնում ներհամայնքային եւ ներպետական կյանքի համար»:

Возможно, это изображение текст
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել