ՀՀ նախագահ Վահագն Խաչատրյանը փետրվարի 14-ին հրամանագիր է ստորագրել, որում նշվում է․
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
Դավիթ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ նշանակել Զինված ուժերի գլխավոր շտաբի մարտական պատրաստության վարչության պետ»: