ՀՀ նախագահ Վահագն Խաչատրյանը փետրվարի 14-ին հրամանագիր է ստորագրել, որում նշվում է․
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
Թեմուր ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻՆ նշանակել Զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ՝ ազատելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետի պաշտոնից»:
Լուսանկարը՝ «Հայ Զինվոր»-ի