«ԳԱԶ ՕԻԼ» ՍՊԸ -ն գործունեություն է ծավալում չափագիտական կանոնների և նորմերի խախտմամբ

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգման արդյունքում պարզվեց, որ հեղուկացված ածխաջրածնային գազի մանրածախ վաճառքով զբաղվող «ԳԱԶ ՕԻԼ» ՍՊԸ -ն (լցակայանի գործունեության հասցե` Երևան-Սևան մայրուղի 6/1) գործունեություն է ծավալում չափագիտական կանոնների և նորմերի խախտմամբ։

Այս մասին հայտնում են Շուկայի վերահսկողության տեսչական մարմնից։

Տնտեսվարողը ենթարկվել է վարչական պատասխանատվության։

Տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի հանձնարարությամբ այս լցակայանում 1 ամիս ժամկետով փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել