Երևանում Ազատ Շերենցի անվամբ փողոց կանվանակոչվի

Երևանի ավագանին փետրվարի 13-ին նիստ կգումարի, որի ժամանակ որոշում կընդունի Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշենի 8-րդ փողոցը (սկսվում է հ.2/5 հասցեին հարող տարածքից, հասնում` Դավթաշենի կամրջի տարածք) անվանակոչել դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ազատ Շերենցի անվամբ՝ «Ազատ Շերենցի փողոց»։

Iravaban.net-ը հայտնում է, որ որոշման նախագիծը ներկայացվել է Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նուարդ Վարդանյանի կողմից։

Ազատ Շերենցը ծնվել է 1913 թվականի ապրիլի 5-ին:

1937 թվականին ավարտել է Մոսկվայի հայկական դրամատիկական ստուդիան:
Դերասանական գործունեությունն սկսել է 1931 թվականին՝ Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում։ 1934-1937 թվականներին ուսուցանել է Մոսկվայի հայկակական թատրոն-ստուդիայում։ 1937-1968 թվականներին Շերենցն աշխատել է Լենինականի (այժմ՝ Գյումրի) թատրոնում։ 1968 թվականից սկսած Շերենցը դերեր է ստացել «Հայֆիլմ» կինոստուդիայի թողարկած մի շարք կինոնկարներներում, որոնցից են` «Տղամարդիկ», «Մենք ենք, մեր սարերը», «Սերոբի ծառը» (ֆիլմ), «Խաթաբալան» և «Խնձորի այգին»։

1965 թվականին արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստի կոչմանը:

Ազատ Շերենցը մահացել է 1993 թվականի դեկտեմբերի 25-ին:

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշման 17-րդ կետը՝ առաջարկվում Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշենի 8-րդ փողոցն անվանակոչել դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ազատ Շերենցի անվամբ՝ «Ազատ Շերենցի փողոց»։

Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետով՝ Երևան քաղաքի ավագանու քննարկմանն է ներկայացվում սույն որոշման նախագիծը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել