Վթարային ջրանջատումներ Երևանում և Վանաձորում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 10-ին ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի Արարատյան 1, 2 Զանգվածների, Կուրղինյան փողոցի, Կուրղինյան նրբանցքի ջրամատակարարումը

-ժամը 12:00-16:00-ն կդադարեցվի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանi Ահարոնյան փողոցի, Դրոյի 4, 6, 8 զույգ համարի շենքերի ջրամատակարարումը,

-ժամը 12:00-15:00-ն կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Գր.Նարեկացու փողոցի, Գր.Նարեկացու 1-5 նրբանցքների և փակուղիների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել