Փետրվարի 8-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Հաագայում հանդիպում է ունեցել Միջազգային քրեական դատարանի նախագահ Պյոտր Հոֆմայսկիի հետ, հայտնում են ԱԳՆ-ից։
Հաղորդագրությունում նշված է․
«Նախագահ Հոֆմայսկին շնորհավորել է Հայաստանին Միջազգային քրեական դատարանին անդամակցության կապակցությամբ, և զրուցակիցները մտքեր են փոխանակել դատարանի հիմնադիր փաստաթղթի՝ Հռոմի Ստատուտի կիրակմանն առնչվող հարցերի շուրջ։ Նախարար Միրզոյանը նշել է, որ ՀՀ-ն արդեն իսկ նախաձեռնել է այդ ուղղությամբ անհրաժեշտ քայլեր։
Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանը բախվելով տարածաշրջանում անպատժելիության ծանրագույն հետևանքների՝ քաջ գիտակցում է դրա դեմ պայքարի և մարդկության դեմ հացագործությունների կանխարգելման ուղղությամբ ջանքերի համադրման հրամայականը, ինչը ևս դրվել է ՄՔԴ-ին ՀՀ անդամակցության գործընթացն ավարտին հասցնելու հիմքում։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հարավային Կովկասում կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցերի»։