2024թ. հունվար ամսվա լավագույն ուսուցիչ, տնօրեն, տեղակալ և խմբակավար․ ԿԳՄՍՆ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հրապարակել է հանրակրթության պետական չափորոշչի ներդրման լավագույն փորձառության խրախուսմանն ուղղված նախաձեռնության շրջանակում 2024թ. հունվար ամսվա լավագույնը ճանաչված ուսուցիչների, տնօրենների, տնօրենների տեղակալների, խմբակավարների անունները:

Հիշեցնենք, որ նոր նախաձեռնության շրջանակում յուրաքանչյուր ամիս կընտրվեն հանրակրթության ուսումնական հաստատությունների լավագույն աշխատակիցները հետևյալ 10 անվանակարգերում.

  • «Չափորոշչի ներդրմանն աջակցող լավագույն տնօրեն»
  • «Չափորոշչի ներդրմանն աջակցող տնօրենի տեղակալի պաշտոն զբաղեցնող լավագույն տեղակալ»
  • «Լավագույն խմբակավար»
  • ««Հայոց լեզու և գրականություն» բնագավառի լավագույն ուսուցիչ»
  • ««Հայրենագիտություն» բնագավառի լավագույն ուսուցիչ»
  • ««Օտար լեզուներ» բնագավառի լավագույն ուսուցիչ»
  • «Բնագիտություն, Տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, Ճարտարագիտություն, Մաթեմատիկա (ԲՏՃՄ)» բնագավառի լավագույն ուսուցիչ»
  • ««Հասարակություն, հասարակական գիտություններ» բնագավառի լավագույն ուսուցիչ»
  • ««Արվեստ և արհեստ» բնագավառի լավագույն ուսուցիչ»
  • ««Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն» բնագավառի լավագույն ուսուցիչ»

Ըստ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված ընթացակարգի՝ յուրաքանչյուր մասնակից տարվա ընթացքում միայն մեկ անգամ է կարող հաղթող ճանաչվել նշված անվանակարգերից որևէ մեկում: Ամբողջ տարվա ընթացքում լավագույն ճանաչված մասնակիցները տարեվերջին մասնակցում են տարվա լավագույնների մրցանակաբաշխությանը՝ արդեն իսկ ներկայացրած ծրագրերով և տեղեկատվությամբ: Նախարարության կողմից ձևավորված  հանձնաժողովի կողմից ընտրվում են յուրաքանչյուր անվանակարգի լավագույնները: Վերջինները պարգևատրվում և արժանանում են «Տարվա լավագույն» կոչմանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել